25f28daf4117d0340005c8c441822d76Հանրապետության ողջ տարածքն առաջիկա օրերին` հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին, կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքի փոխանցմամբ՝ հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային և Սյունիքի նախահովտային շրջաններում հուլիսյան վերջին օրերին գիշերային ժամերին կդիտվի 13-19, ցերեկը` 28-33 աստիճան տաքություն: Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի հովիտներում, Արցախում գիշերային ժամերին կլինի 17-24, իսկ ցերեկը` 31-36 աստիճան: Արմավիրում, Արարատում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում գիշերը կդիտվի 22-25, ցերեկը` 37-39 աստիճան տաքություն: Երևանու մ գիշերը կլինի 24-27, ցերեկը` 33-39 աստիճան տաքություն: Աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ է: Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում հուլիսի 28-ի առավելագույն ջերմաստիճանը եղել է 40 աստիճան 1973 թվականին, նվազագույն ջերմաստիճանը` 11.8 աստիճան 1983 թվականին, օդի միջին օրական ջերմաստիճանը 26.8 աստիճան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել