barcelona fans-saidaonlineAraratnews.am-ը գրում է.

Բռնությունների դեմ իսպանական կոմիտեն «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին տուգանել է 66 հազար դոլարով՝ Իսպանիայի թագավորական գավաթի «Ատլետիկի» հետ խաղի ընթացքում Իսպանիայի հիմնի ժամանակ երկրպագուների սուլոցների համար: Այս մասին գրում է Marca-ն:

Կատալոնիայում ուժեղ անկախական տրամադրությունների և Իսպանիայի պետական խորհրդանիշերի հետ կապված միջադեպերը հաճախ են պատահում Իսպանիայի առաջնությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել