oil-prices-environmentAraratnews.am-ը գրում է.

Երեկ և այսօր նավթի գները միջազգային շուկաներում սկսում են անկում ապրել:

Այսպես, առաջին անգամ մարտ ամսից WTI նավթի գինը հատել է հոգեբանական՝ 47 դոլարի շեմը: Վաղ առավոտյան այդ մակնիշի մեկ բարել նավթի գինն արժեր 47,08 դոլար:

Brent մակնիշի նավթի գինը երեկ հասել է 52,9 դոլարի մեկ բարելի դիմաց: Այս պահին այն վաճառվում է 53,1 դոլարով:

Նավթի գների կտրուկ անկումը պայմանավորված է Իրանի դեմ պատժամիջոցների թուլացմամբ, Չինաստանի տնտեսության անկմամբ, ինչպես նաև միաջզգային շուկաներում առաջարկի ավելցուկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել