Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հետ համեմատելն անվանել է քաղաքական պայքար։ Այս մասին ռուս առաջնորդը հայտարարել է շվեյցարական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է Обозреватель-ը։

«Դա քաղաքական պայքարի մի մասն է, իմ կյանքի մի մասը բավականին երկար տարիների ընթացքում։ Ես փորձում եմ առանձնապես ուշադրություն չդարձնել դրան»,- ասել է Պուտինը։

Նախագահը վստահեցրել է, որ անում է այն ամենը, ինչ «անհրաժեշտ է համարում իր երկրի և ժողովրդի շահերի համար»։

«Ռուսաստանի շահերի մեջ չի մտնում այլ երկրների հետ դիմակայությունը, սակայն մենք երբեմն ստիպված ենք լինում պաշտպանել մեր շահերը և, անկասկած, դա անելու ենք։ Սակայն ոչ թե դիմակայության ճանապարհին լուծում որոնելով, առավելևս՝ ռազմական դիմակայության, այլ փոխզիջումների և փոխընդունելի լուծումների ճանապարհով»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ այդ համեմատությունն արել էր ամերիկացի քաղաքագետ Ուոլթեր Ռասել Միդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել