Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի արևելքում՝ Աղրը նահանգում, ծայրահեղականները պայթեցրել են գազամուղը. տեղեկացնում է РЕН ТВ-ն:

Երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ հրդեհն արդեն մարվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատթարացել է Սուրուչ քաղաքի վրա իրականացված ահաբեկչությունից հետո, որը կազմակերպել է «Իսլամական պետությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել