Tert.am-ը գրում է.

Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Վալերի Ստրելեցը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու, այժմ նա պետք է նախարարների կաբինետ ձևավորի և ներկայացնի կառավարության ծրագիրը, գրում է korrespondent.net-ը:

Այդ մասին հրամանագիրը երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ստորագրել է երկուշաբթի օրը՝ հուլիսի 27-ին: Խորհրդարանը պետք է նոր վարչապետին վստահության քվե տա։

Նախագահը նշել է, որ Ստրելեցը «փորձառություն ունի քաղաքականության մեջ»:

Պաշտոնական նշանակումից հետո Ստրելեցը Facebook-ի իր էջում հրապարակել է իր դիպլոմների լուսանկարները: Այդ որոշումը նա բացատրել է «կասկածների և մեղադրանքների համար առիթ չտալու» ցանկությամբ: Նախորդ վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական էր տվել բարձրագույն կրթության մասին դիպլոմի հնարավոր կեղծման պատճառով առաջացած սկանդալի կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել