«Գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի ընտանիքի գործերը չափազանց լավ են ընթանում: 2014 թվականին նրա կինը Էլվինա Սարգսյանը, նվիրատվության կարգով 283 հազար դոլար է ստացել, այն մի հատ «ֆռռցրել» հանձնել տոկոսով, և կրկին ետ ստացել: Փոխառություններից ստացված տոկոսների հաշվին տիկինը ավելի քան կես միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել: Ունեցած դրամական միջոցները ավելի քան կրկնակի մեծացնելով՝ Էլվինա Սարգսյանը 2014թ. տարեվերջին հայտարարագրել է 2,4 միլիոն դրամ և 462 հազար 180 դոլար:

Արտակ Սարգսյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 1 միլիարդ 129 միլիոն դրամ և 127 հազար ամերիկյան դոլար: Եթե հանրագումարի բերենք, Սարգսյան ընտանիքի միայն դրամական և միայն հայտարարագրած կարողությունը կազմում է ոչ պակաս, քան 3 միլիոն դոլար: Բացի դա Արտակ Սարգսյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է նաև 3 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, 5 մարդատար ավտոմոբիլ, 413 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսեր 4 տարբեր ընկերություններում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել