Երիտասարդ ցուցարարները որոշել են «մի քիչ լիցքաթափվել, թուլանալ, որպեսզի պայքարեն մինչև վերջ». ինչ է կատարվում Ազատության հրապարակում (ֆոտո, վիդեո)

Armlur.am-ը գրում է.

Երեկ ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցուցարարներից և պատնեշի տեղ օգտագործվող աղբամաններից ազատեցին երկու շաբաթ շարունակ փակված Բաղրամյան պողոտան: Ցույցը «ցրելու» ժամանակ բերման ենթարկվեց, ապա ազատ արձակվեց 46 ցուցարար:

Եվ այս պահին Ազատության հրապարակում են գտնվում նրանցից մոտ 10-ը, ովքեր, ինչպես իրենք են ասում, որոշել են մի քիչ «ցրվել, տխուր դեմքերով ման չգալ»: 

Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են երեկվա ցուցարարներն այսօր զվարճանում հենց Ազատության հրապարակում: Մեզ հետ զրույցում, իհարկե, նրանք վստահեցրին, որ պայքարը շարունակվում է, և իրենց հավաքվելու նպատակն էլ պայքարն է: Պարզապես մի քիչ ուրախանալն ու լիցքաթափվելը չէր խանգարի: 

11246343_937335696339143_259400295_o11665633_937335693005810_1071928591_o

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել