«Կորուսյալ թռչունները». Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է նկարահանելYerkir.am-ը գրում է.

Թուրքիան առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանել. տեղեկացնում է թուրքական Todays Zaman կայքը:

«Կորուսյալ թռչունները» վերնագրով ֆիլմը թողարկվել է հունիսի 30-ին: 

Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորը ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է քույր և եղբոր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում:

Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող ֆիլմի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում են նկարահանվել նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ: Կայքը նշում է, որ այս ֆիլմը շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է  ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նշենք, որ աղբյուրի` որպես «հայերի աքսորը Անատոլիայից» որակած ֆիլմը նկարահանվել է Թուրքիայում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել