Վթար Աշտարակ-Ապարան ճանապարհինYerkir.am-ը գրում է.

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 3-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SM 385 և «Միցուբիշի» մակնիշի 31 UU 888 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները` 1999 թ. ծնված Ն. Շ.-ը և 1993 թ. ծնված Գ. Գ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ն. Շ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել