Տաջիկ մոր ինքնասպանության փորձի ժամանակ 3 փոքրիկները մահացել են168.am-ը գրում է.

Դուշանբեում երիտասարդ կինը, որը ենթադրաբար, համաձայն չի եղել ամուսնու երկրորդ կին ունենալու որոշման հետ, փորձել է ջուրը նետվելու միջոցով իր երեք անչափահաս երեխաների հետ ինքնասպան լինել:

Երիտասարդ մայրը ողջ է մնացել, երեխաները մահացել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել են Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեից, կինը հոսպիտալացվել է: Տաջիկստանի ՆԳն-ի տվյալով՝ ինքնասպանության փորձի հետևանքով քրեական գործ է հարուցվել:

Երկրորդ կին ունենալու սովորույթը հակասական ռեակցիաներ է առաջացնում մուսուլմանական աշխարհում: Ինչպես ամբողջ Միջին Ասիայում, այնպես էլ Տաջիկստանում, բազմակնությունը օրենսդրորեն արգելվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել