20150704-kim-postՔիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը իրենք են զբաղվում իրենց հագուստի դիզայնով, և յուրաքանչյուրը ստեղծում է իր կերպարը: Հավանաբար, սերը նորաձևության հանդեպ անցել է նաև նրանց դստերը: Աստղային ծնողների դուստրը՝ Նորթը, հիստերիա է սարքել հագուստի ընտրության համար: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

«Սա իսկական պայքար է: Մենք չենք կարող տնից դուրս գալ այսպիսի տեսքով»,- գրել է Instagram-ում մայրը՝ տեղադրելով փոքրիկի լուսանկարները: Վերջինս զբոսանքի համար ընտրել էր հսկայական վարդագույն գլխարկ՝ Միկի Մաուսի պատկերով, և երկնագույն պայուսակ։

Ավելի ուշ խնդիրը հարթվել է, ինչի մասին Քարդաշյանը նույնպես հաղորդել է իր օգտատերերին՝ տեղադրելով դստեր լուսանկարները, որոնք արվել են արդեն փողոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել