565f2f_66f640a58492440ba03f3eebb0daf53eԷդինբուրգցի գիտնականները պնդում են, որ արևի առաջացրած մաշկի քաղցկեղը կարող է փոխհատուցվել առողջության վրա արևի ճառագայթների բարերար ազդեցությամբ: Արևի ճառագայթները իջեցնում են արյան ճնշումը՝ նվազեցնելով կաթվածների վտանգը: Պատճառն այն է, որ արևի ճառագայթները խթանում են մոնոօքսիդ ազոտի (NO) առաջացումն օրգանիզմում:

Գիտնականները նման եզրակացության են եկել, հետազոտելով Հարավային և Հյուսիսային Եվրոպայի բնակչությանը: Պարզվել է, որ հարավում ավելի սակավ են կաթվածները: Նրանք ենթադրում են, որ պատճառը ոչ միայն սննդակարգն է, այլև արևի ճառագայթների բարերար ազդեցությունը:

Իրենց եզրակացությունները հաստատելու համար փորձարկել են 24 կամավորների՝ առաջարկելով նրանց 20 րոպե գտնվել սոլյարիում: Որից հետո չափել են նրանց արյան ճնշումը. այն նկատելիորեն նվազել էր:

Մարդու հյուսվածքները պարունակում են ոչ մեծ քանակությամբ նիտրատներ և նիտրիտներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթները նիտրատները վերածում են նիտրիտների և ազոտի օքսիդի:

Այսպիսով, նրանք եզրակացրել են, որ արևն ավելի շատ բարերար ազդեցություն ունի, քան՝ վնասակար, որովհետև 60-100 կաթվածից մահացությունների դիմաց արձանագրվում է 1 մաշկի քաղցկեղի հետևանքով մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել