Tert.am–ը գրում է.

Նյու Յորքում Անկախության օրն անցկացվել է հոթ-դոգ ուտելու ամենամյա ավանդական մրցույթ, որին մասնակցել է ավելի քան 10 մարդ:

Հաղթող է ճանաչվել 23-ամյա Մեթյու Սթոունին: Երիտասարդը 10 րոպեում կերել է 62 հոթ-դոգ, գրում է Комсомольская правда-ն:

Երկրորդ տեղում է Մեթյուի նախորդ տարվա մրցակից Ջոյ Չեսթնաթը, ով այս անգամ կարողացել է ուտել միայն 60 հոթ-դոգ: Թեև նախորդ տարի նա առաջինն էր՝ նույն քանակությամբ հոթ-դոգեր ուտելուց հետո:

«Ես մարզվել եմ: Չեմ կարող ասել, որ ես ինքնավստահ եմ եկել, սակայն ես պատրաստ էի»,- խոստավանել է Մեթյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել