Araratnews.am–ը գրում է.

zinvor1-600x399

Հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել 23-ամյա Ա.Պ.-ին եւ 21-ամյա Ս.Գ.-ին, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաեւ վարորդ 28-ամյա Մ.Թ.-ի եւ ուղեւոր 26-ամյա Ս.Զ.-ի դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել