Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում արջը հարձակվել է սրճարանի այցելուի վրա և բռնել նրա ձեռքը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Տոմսկ քաղաքի ներքին գործերի վարչությանը:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ արջը պոկել է աղջկա ձեռքը: Գերատեսչությունում փոխանցում են, որ երբ աղջիկը մոտեցել է կենդանուն՝ ավելի լավ նայելու համար, գիշատիչը բռնել է նրա ձեռքից:

Սրճարանի սեփականատերը, ում հաստատությունում պահվել է արջը, նշել է, որ աղջիկը, ենթադրաբար, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և ինքն է անցել 1,5 մ-ոց դարպասից այն կողմ, որի ետևում եղել է արջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել