Սկրաբ՝ հարթ և մաքուր մաշկի համար168.am–ը գրում է.

Սուրճի վրա հիմնված սկրաբները հրաշալի կերպով մաշկը մաքրում են մահացած բջիջներից: Մաշկը դառնում է ավելի հարթ, ծակոտիները մաքրվում են, դեմքի գույնը հարթանում է: Սկրաբներում առկա հակաօքսիդանտների շնորհիվ հարթվում է մաշկը, վերանում են կնճիռները: Սուրճ պարունակող խառնուրդները խթանում են հյուսվածքներում կալոգենի և էլաստինի արտազատումը: Կոֆեինի շնորհիվ մաշկը ձգվում է, պաշտպանվում է արտաքին անցանկալի ազդակներից:

Այս հրաշալի արդյունքներին հասնելու համար բավական է շաբաթական 3 անգամ սուրճից պատրաստված սկրաբ օգտագործել: Հիշեք, որ այս սկրաբը պետք է օգտագործեն նրանք, ովքեր չունեն ալերգիա սուրճի հանդեպ, կամ չունեն բաց վնասվածքներ և մաշկային հիվանդություններ:

skrabՄի քանի բաղադրատոմսեր, որոնք հայտնի են շատերին:

Մեղրով- սուրճով սկրաբ

Մեկական թեյի գդալ մեղրը, ձիթապտղի յուղը և յոգուրտը կամ մածունը խառնեք 2 թեյի գդալ աղացած սուրճի հետ այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ստացված սկրաբով մերսեք դեմքը մի քանի րոպե, որից հետո թողեք այն դեմքին (5 րոպե), ապա լվացեք սառը ջրով:

Մարմնի համար ավելի հարմար է մեղրով և սուրճի մրուրով սկրաբը: 1ճ/գ մեղրը խառնեք 100գ սուրճի մրուրով: Այս խառնուրդին կարող եք ավելացնել նաև 20 կաթիլ եթերային յուղեր, երբեմն նաև՝ 1 ճաշի գդալ կավ: Այս ամենը պետք է լավ խառնել, որից հետո սկրաբը տարածել ամբողջ մարմնին՝ մաշկը հարթեցնելու և ցելյուլիտից ազատվելու համար:

Շաքարով և սուրճով սկրաբ

skrab1

Այս սկրաբի հիմնական բաղադրիչներն են 2ճ/գ սուրճը, կես բաժակ շաքարը, 1թ/գ աղացած դարչինը: Բոլոր բաղադրիչները խառնեք, ավելացրեք 2ճ/գ յուղ (օրինակ՝ նշի կամ ձիթապտղի յուղ) և մի քանի կաթիլ եթերային յուղեր: Հրաշք սկրաբը պատրաստ է: Սկրաբի օգտագործումից առաջ դեմքը թրջեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել