Tert.am-ը գրում է.

Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը շարունակելով մտահոգված լինել  Բաղրամյան պողատայի սանիտարահիգիենիկ վիճակով,  Tert.am-ի միջոցով երիտասարդներին փոխանցեց իր մասնագիտական խորհուրդները:

«Որ հաց չուտեն  դրսում, գնան տուն, ուտեն վերադառնան, որովհետև  նայե՞լ եք ջերմաստիճանին  փողոցում, հենց հիմա  36,  աստիճան է: Ցանկացած որակյալ սնունդ, եթե 5-10 րոպե մնա փողոցում՝ արևի ճառագայթների տակ, կդառնա ամենավտանգավոր ուտելիքը ցանկացած օրգանիզմի համար»,- հայտարարեց Արա Ասոյանը ու ավելացրեց. «Ես դրա համար շատ մտահոգ եմ»:

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը «մի քիչ կասկածում է նաև, թե էդ որ ջուր են բերում, ինչ ջուր է …»:

Նա մի քանի անգամ այցելել է  ցուցարարներին, նրանց էլ հայտնել իր մտահոգությունները, պատրաստվում է նորից այցելել: Ի պատասխան, թե երիտասարդներն ինչ են ասում, Արա Ասոյանը նկատեց. «Իրենք կիսվում են իմ հետ  ու մարդիկ պատրաստ են իմ ընդունել իմ բոլոր խորհուրդները»:

Ինչ վերաբերում է աղբամանների, որոնք մշտապես դատարկվում են, ապա Արա  Ասոյանը աղբամաններից վտանգ չի տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել