IRAQ-CONFLICT-UNREST-SHIITE-KIRKUKAraratnews.am-ը գրում է.

Իրաքի Ֆալուջա քաղաքում ռմբակոծության հետեւանքով առնվազն 36 մարդ է մահացել, հաղորդում են տեղի բժիշկները: Զոհերի թվում կանայք ու երեխաներ կան: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Վերջին ամիսներին Բաղդադրից 70 կմ հեռավորության վրա գտնվող Ֆալուջա քաղաքն իրենց վերահսկողության տակ են վերցրել «Իսլամական պետության» գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրա հետ կապված քաղաքը հաճախ է ռմբակոծության ենթարկվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել