Ոչ մի կոնֆլիկտային հարաբերություն մեր միջեւ չի եղել. Անատի Սաքանյանը «Ֆուլ հաուս»-ից հեռանալու մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Ֆուլ հաուս» սիթքոմից առավել  հայտնի դարձած Անատի Սաքանյանը:

«Ֆուլ հաուս» սիթքոմից դուք անսպասելի հեռացաք, հետաքրքիր է՝ հաջողված նախագծից հեռանալու համար ի՞նչը պատճառ հանդիսացավ:

- Այս պահին աշխատում եմ պետական համակարգում, բայց այս մասով առավել մանրամանսեր նշելը նպատակահարմար չեմ համարում: Նկարահանումների համար ժամանակ չկա այս պահին, թեպետ կա մի նախագիծ, որի մասին եւս դեռ խոսել չեմ ցանկանա, գուցե այն իրականանա,  գուցե՝ ոչ, տեսնենք: Նաեւ մտադրություն ունեմ վերաբացել իմ անձնական կլինիկան: Ես մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ եմ, ունեմ իմ կլինիկան, որը ժամանակավոր փակված էր, հիմա ուզում եմ վերաբացել, այն հագեցած կլինի բարձրորակ սարքավորումներով եւ մասնագետներով:

Այսինքն՝ «Ֆուլ հաուս» սիթքոմից Ձեր հեռանալը կոնֆլիկտային հարաբերությունների արդյուք չէ՞ր:

- Ոչ մի կոնֆլիկտային հարաբերություն մեր միջեւ չի եղել, պարզապես ուրիշ՝ ավելի եկամտաբեր առաջարկ ստացա, դրա համար էլ որոշեցի դուրս գալ «Ֆուլ հաուս»-ից:

Անկախ մասնագիտությունից այն մարդիկ, ովքեր հայտնվում են հեռուստաէկրաններին, հետո սարսափելի բարդ է լինում հեռանալը, հետաքրքիր է Ձեզ մոտ այդ զգացողությունները եղա՞ն:

- Ինձ համար էկրաններին հայտնվելը երբեք կյանքի իմաստ չի դարձել, այնպես չէ, որ առանց այդ կյանքի ինձ չեմ պատկերացնում, քանի որ այս կյանքում կան ավելի կարեւոր բաներ, որոնք ինձ համար առավել արժեւորված են: Ճիշտ է՝ ես դեռ ընտանիք չունեմ, բայց եթե իմ ընատնիքը ունենամ, իմ աշխատանքը կհայտնվի երկրորդ պլանում, իհարկե, կաշխատեմ, բայց հաստատ առաջնահերթ տեղում կլինեն ամուսինս եւ երեխաներս, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան: Այսինքն՝ այս ասպարեզից հեռանալը, իմ կարծիքով, ինձ համար ծանր չի լինի, իհարկե, նկարահանումների ընթացքը, կերպար ստեղծելը շատ եմ սիրում, բայց դրանով չեմ ապրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել