Replik.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարի Բարտումեուն հաստատել է, որ կատալոնական գրանդը նախատեսում է գնել «Ատելտիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանի տրանսֆերը: Նշենք, որ ավելի վաղ կատալոնացիները գնել էին «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ալեքս Վիդալին: Սակայն պետք է հիշեցնել, որ «Բարսելոնայի» բոլոր նորեկները կարող են խաղադաշտ դուրս գալ ոչ շուտ, քան 2016 թվականը, քանի որ մինչ այդ գործում են հայտնի պատժամիջոցները:

«Լուիս Էնրիկեն խնդրել է մեզ գնել Թուրանին: Նա ցանկանում էր թիմում տեսնել Վիդալին և Թուրանին: Հուսով ենք, որ շուտով կավարտենք գործարքը և չենք վճարի 35 միլիոն եվրոյից շատ»,-ասել է Բարտումեուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել