Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ամերիկացի հայազգի գործարարներ Փիթեր Տուրյանին և Լևոն Ասլյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի օգտագործումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` ընդգծելով, որ ներհայկական կապերի խորացումը միշտ էլ եղել է մեր պետականաշինության առանցքային բաղադրամասերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել