Pastinfo.am-ը գրում է.
Արա Բուդաղյանը քիչ առաջ հանդիպել է իր փաստաբանի հետ: Այս մասին «Փաստինֆ»-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: 
 
Հիշեցնենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով քննությունը վարող ԱԱԾ-ը ձերբակալել են Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին և տեղափոխել Երևան:
 
Դրանից հետո փաստաբան Հայկ Ալումյանին ու Բուդաղյանի հարազատներին տևական ժամանակ չէր հաջողվում ոչ միայն հանդիպել նրան, այլև՝ ճշտել նրա պահման վայրը:
 
Արա Բուդաղյանի հարազատները, զանգահարելով Օմբուդսմենի թեժ գիծ, հայտնել էին, որ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի հետ:
 
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները դժվարությամբ կարողացել էին պարզել, որ Արա Բուդաղյանը գտնվում է ոչ թե ԱԱԾ–ում, այլ՝ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում: Եվ միայն ազատազրկվելուց 1 օր անց, փաստորեն, նրան թույլ է տրվել տեսակցել փաստաբանին:
 
Ի դեպ, մեր հարցին, թե որքանով է պահպանվել Արա Բուդաղյանի հետ նույն օրը ձերբակալված մյուս 3 անձանց՝ փաստաբան ունենալու ու նրան հանդիպելու իրավունքը, ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ մյուս 3 ձերբակալվածներին չեն այցելել, քանի որ նրանցից ահազանգ չեն ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել