Ladynews.am-ը գրում է.

Երբ Աստվածը ստեղծում էր կնոջը, նա աշխատում էր 6-րդ օրվա ուշ երեկոյան: Նրան մոտենում է հրաշտակը և հարցնում.

- Ինչո՞ւ ես այդքան ժամանակ ծախսում դրա վրա:

Աստված պատասխանում է.

-Նայիր բոլոր առանձնահատկությունները, որոնք պետք է մեկտեղեմ, որպեսզի արարեմ նրան: Նա Պետք է լինի հեշտ լվացվող, սակայն ոչ պլաստիկից, ունենա 200-ից ավելի շարժական մաս և միաշամանակ շարժվի քնքշորեն: Պետք է բուժի իրեն, երբ հիվանդ է: Աշխատի օրական 18 ժամ: Նա պետք է ունենա ընդամենը երկու ձեռք, սակայն պետք է ունակ լինի գրկել միանգամից մի քանի երեխա և կարողանա գրկել այնպես, որ անցնի ցանկացած ցավ ՝ լինի դա վիրավորված ծունկ, թե խոցված հոգի:

Հրաշտակը տպավորված էր.

-Իսկ դա ստանդա՞րտ մոդել է: Չէ՞ որ դա անհնար է: Չափից դուրս մեծ աշխատանք է մեկ օրվա համար: Հետաձգեք այն ապագայի համար:

-Ոչ,-ասաց Աստվածը,-ես նրան կվերջացնեմ այսօր, և այն կլինի իմ սիրելի ստեղծագործությունը:

Հրեշտակը մոտեցավ և հպվեց կնոջը:

-Աստված, բայց նա այնքան փափուկ է:

-Այո, նա փափուկ է, սակայն ես նրան նաև շատ ուժեղն եմ կերտել: Դու անգամ չես կարող պատկերացնել, թե նա ինչեր կարող է տանել և հաղթահարել: Նա շատ նուրբ տեսք ունի, բայց նրանում հսկայական հզորություն կա:

-Իսկ մտածել նա կարո՞ղ է,-հարցրեց հրեշտակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել