Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ  Հունաստանի կառավարությունում հայտարարել են հանրաքվեից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության աշխատանքի համակարգման գլխավոր քարտուղար Խրիստոֆորոս Վերնարդակիսը:

Ըստ նրա`  Հունաստանի կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ, եթե հանրաքվեում վարկատուների վերջնագրին մեծամասնությունը ասի «այո»:

Հավելենք, որ ֆինանսական օգնության հարցով հանրաքվեն տեղի կունենա հուլիսի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել