Գազի տեսուչի անվան տակ մտել է տուն ու փորձել հափշտակություն կատարելLife.panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Նոր-Արեշ փողոցի տներից մեկի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015թ մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր-Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. բնակչուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։ 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել