Միլենան երբեմն ուշքի է գալիս, բացում աչքերն ու շուրջը նայում, բայց…Fnews.am-ը գրում է.

«Ճիշտ է , Միլենան երբեմն ունենում է գիտակցություն, ուշքի է գալիս, բացում աչքերն ու շուրջը նայում, բայց նրա վիճակը մենք գնահատում ենք կայուն  ծանր:

Չեմ կարող ասել , թե ինչ  հետևանք կունենա պատահածը նրա օրգանիզմի վրա, բայց այն, որ երեխան անհայն է մեծանալու , դա արդեն իսկ մոր համար ծանր վիշտ կլինի»,- Fnews.am- ի հետ զրույցում ասաց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: 
Հարցին, թե ի՞նչ վիճակում է երեխան, ստացանք դրական պատասխան.«Երեխայի վիճակը լավ է , միայն մոր վիճակն  է անհանգստացնում , չնայած որ նոր ծննդաբերած կինը հրազենային հարվածից հետո սրանից լավ լինել չէր կարող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել