Ջիմ Քերին ներողություն է խնդրել աուտիզմով հիվանդ երեխայի նկարը հրապարակելու համար168.am-ը գրում է.

Դերասան Ջիմ Քերին ներողություն է խնդրել աուտիզմով հիվանդ երեխայի նկարը առանց թույլտվության հրապարակելու համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Քերին նկարն օգտագործել է պատվաստումների դեմ իր Twitter-յան արշավում, որոնք իբրև թե կարող են աուտիզմ առաջացնել:

Երեխայի մայրը խնդրել է հեռացնել երեխայի նկարը, ինչպես նաև խնդրել է հեռացնել լուսանկարները՝ նշելով, որ աուտիզմը իր զարմիկի մոտ ախտորոշվել է մինչև պատվաստումները: Դերասանը հեռացրել է լուսանկարն ու ներողություն է խնդրել:

«Ես կցանկանայի ներողություն խնդրել այդ ընտանիքից ու մյուս մարդկանցից երեխաների լուսանկարները առանց թույլտվության հրապարակելու համար: Ես չէի ցանկանում նրանց տառապանքներ պատճառել»,-գրել է Քերին իր Twitter-ում:

Նշվում է, որ Քերին միակ հայտնի անձը չէ, ով դեմ է պատվաստումներին, դրան հրապարակավ դեմ են Ջեննի Մակքարտին, Դոնալդ Թրամփն ու Չառլի Շինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել