Չորս նշան, որ սա Ձեր առաջին կյանքը չէ երկրի վրա168.am-ը գրում է.

Spirit Science and Metaphysics կայքերի հեղինակ Սթիվեն Բանկարզը ոչ միայն կարծում է, որ ռեինկարնացիան հնարավոր է գիտության տեսակետից, այլ նաև հաղորդում է 4 նշան այն մասին, որ Դուք, որպես մարդ, ապրում եք ոչ Ձեր առաջին կյանքը երկրագնդի վրա:

Ռեինկարնացիան դեռևս հոգևոր հասկացություն է: Դա այն բանի հավատն է, որ մեր հոգին մարմնի մահվանից հետո ունակ է վերաբնակվել այլ մարմինների մեջ: Որոշ մարդիկ վերադառնում են այս աշխարհ իրենց կարման թեթևացնելու համար, ոմանք էլ նրա համար, որպեսզի օգնեն ուրիշներին զարգանալ:

Կան ռեինկարնացիայի գոյության բավականին շատ ապացույցներ, բայց ինչպե՞ս հասկանալ, Դուք նախկինում ապրե՞լ եք երկրագնդի վրա, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք Դուք եղել եք մարդ:

Շատ մարդկանց ինտուիտիվ թվում է, թե դա հենց այդպես էլ կա: Ահա 4 նշաններ այն մասին, որ Ձեր հոգին շատ ավելի մեծ է Ձեր մարմնից:

1. Դուք շատ լավ «կարդում» եք մարդկանց:

Երիտասարդ հասակից Դուք նկատել եք, որ անհրաժեշտ է միայն մեկ հայացք, որպեսզի ինչ-որ բան հասկանաք մարդու կյանքից: Բավական է շփվեիք մարդկանց հետ մի քանի րոպե և Դուք արդեն հասկանում էիք, թե ինչպես են նրանք ապրում, երջանի՞կ են արդյոք նրանք, թե՞ ոչ, և ինչպիսի՞ մղձավանջներ են նրանց տանջում:

Թվում է, թե Ձեր ներսում գոյություն ունի ծրագրային ապահովվածություն, որը Ձեզ թույլ է տալիս ուրիշ մարդկանց հոգիներից արագ ինֆորմացիա ստանալ:

Այս ամենը նրանից է, որ մարդիկ իրականում շատ նման են իրար` բավական է իմանալ մարդկանց մի քանի տասնյակ նախաձև:

Եթե Ձեր հոգին հազար տարեկան է, և Դուք համագործակցել եք մարդկանց հետ մի քանի հարյուրամյակ, ապա հաստատապես շատ լավ կողմնորոշվում եք այդ նախաձևերում:

Հասկանալու համար` մարդը լա՞վն է, թե՞ ոչ, Ձեզ անհրաժեշտ չէ ստուգել նրան ստի դետեկտորով: Ձեզ երկար ժամանակ պետք չէ մտածել` արժե՞ արդյոք վստահել Ձեր նոր ընկերոջը: Այդ ինֆորմացիաները Դուք ստանում եք ակնթարթորեն:

Ինչ՝ ինչ, բայց այդպիսի հարցերում  Ձեր ինտուիցիան շատ լավ է գլուխ հանում:

2. Դուք հաճույք եք ստանում միայնությունից:

Դուք կարողանում եք հաճույք ստանալ միայնությունից և այն ժամանակից, որը կարող եք նվիրել միայն Ձեզ: Դա նրանից չէ, որ Դուք սոցիոպատ եք և սիրում եք գտնվել միայնության մեջ: Դա նրանից է, որ Դուք արդեն, չգիտես ինչու, ուրիշներից ավելի լավ գիտեք, որ աստղերն ուսումնասիրելու համար անցկացած ժամանակը շատ ավելի հետաքրքիր է այն ժամանակից, որն անցկացվում է առևտրի կենտրոնում:

Դուք ճգնավոր չեք, ուղղակի Ձեզ հարկավոր չէ շփվել մարդկանց հետ հենց միայն այն բանի համար, որպեսզի երջանկացնեք Ձեր Ես-ը:

Դուք Ձեր հասակակիցների քաջալերանքի կամ հասարակական ճանաչման կարիքը չունեք: Քանի որ Դուք այս աշխարհ եք եկել ոչ առաջին անգամ, Ձեզ պետք են փորձարկումներ այն բանի համար, որպեսզի հասկանաք, թե կյանքի որ ապրելակերպն է ավելի հարմարավետ Ձեզ համար:

Ձեզ առաջվա պես հարմարավետ է և՛ միայնության մեջ, և՛ մարդկանց հետ: Եվ Դուք միշտ գիտեք, թե երբ ավելի հետաքրքիր կլինի առաջին տարբերակը, իսկ երբ՝ երկրորդը:

3. Ձեզ դուր չի գալիս այս աշխարհի կառուցվածքը:

Դպրոց, աշխատանք, ընտանեկան տոներ…. Դուք ներկա եք այս բոլոր միջոցառումներին, մասնակցում եք բոլոր գործերին, բայց հասկանում եք, որ այս ամենը կառուցված է ոչ ամենալավ ձևով: Դուք շատ հաճախ մտածում եք այն մասին, որ մարդիկ խելացի չեն վարվում: Ձեզ թվում է, որ աշխարհը սխալ և անմիտ ձևով է կառուցված:

Երբեմն Ձեզ թվում է, որ Դուք առյուծ եք և ստիպված եք ոչխարների մեջ Ձեզ պահել ոչխարի նման: Կյանքում հաճախ ստիպված եք լինում ցույց տալ, որ Ձեզ հետաքրքիր է, բայց իրականում դա այդպես չէ:

Երբեմն Ձեզ թվում է, որ Դուք Ձեր կյանքը չեք ապրում, այլ ինչ-որ մեկի դերն եք խաղում:

Դուք ուրիշներից առավել եք հետաքրքրվում այնպիսի բաներով, ինչպիսիք են երազները, կենդանիների իրավունքները, հոգևորը: Եվ Ձեզ ընդհանրապես դուր չի գալիս խոսել սպորտից, եղանակից և նման այլ բաներից:

4. Դուք մարդկանց վրա արտասովոր ազդեցություն եք գործում:

Մարդիկ կարող են Ձեզանից խորհուրդ հարցնել, եթե Դուք նույնիսկ նրանցից փոքր եք տասը, քսան տարով: Նրանք գիտեն, որ Դուք խորաթափանց եք և իմաստուն:

Թվում է, թե Դուք կյանքի նկատմամբ ունեք հատուկ փիլիսոփայական հայացք:

Թվում է, թե Դուք կյանքը մյուսներից ավելի լավ եք զգում: Եթե Դուք այս մոլորակի վրա ապրում եք ոչ առաջին անգամ, ապա գիտեք իրական արժեքն այնպիսի բաների, ինչպիսիք են համբերատարությունը, վստահությունը, ազնվությունը և ինքնավերլուծությունը:

Այն բաները, որոնք հասկանալու համար ուրիշները ծախսում են տասը տարի, Դուք ունակ եք հասկանալ 1 տարում: Ամեն ինչ նրանից է, որ Ձեր հոգին արդեն դա վաղուց անցել է:

Ձեզ ավելի հեշտ է կյանքի անկարգություններից գլուխ հանել, քան ուրիշներին: Ձեզ չեն ծանրաբեռնում փառքի, սոցիալական ստատուսի կամ տան կառուցման հարցերը: Գլխավորը Ձեզ համար հոգեպես աճելն է և զարգանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել