late-to-bedԵթե ուզում եք մոռանալ անհաջողությունները, ավելի լավ է՝ մի պառկեք քնելու, կարծում են մասնագետները, հայտնում է Meddaily-ն: Խոսքը տհաճ հիշողությունների մասին է, որոնք հետապնդում են տրավմատիկ դեպք ապրած մարդկանց: Քունն ուղեղին օգնում է մշակել և պահպանել հիշողությունները: Ուստի մարդը, որն ուզում է ինչ-որ բան մոռանալ, ավելի լավ է՝ որոշ ժամանակ չքնի:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտության մասնակիցներին էմոցիոնալ ծանր տեսարաններով ֆիլմ են ցուցադրել հետազոտության մասնակիցներին: Հետո մասնակիցներից մի քանիսին խնդրել են որոշ ժամանակ արթուն մնալ, մյուսներին ուղարկել են քնելու: Մասնակիցները, որոնք չեն քնել, արդյունքում ավելի քիչ տհաճ հիշողություններ են ունեցել, քան նրանք, ովքեր քնել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել