Tert.am-ը գրում է.

Բակո Սահակյանին  հուլիսի 8-ին Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում կայանալիք միջոցառմանը մասնակցությամբ հրավերով  Մեծ Բրիտանիան թեկուզ անուղղակի ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և դրանով բան է հասկացնում Ադրբեջանին:

Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքն է, ով ուշադրություն հրավիրեց հրավերի ձևակերպման վրա:

«Նախ, ձևակերպումները մենք տեսել ենք՝ գրված է դե ֆակտո  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Այսինքն՝ ուզեն, թե չուզեն, ընդունում են, որ Բակո Սահակյանը ներկայացնում է  Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը: Եվ, թերևս, այդքանով նման հեղինակավոր հաստատությունը չի հերքում այս փաստը»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Իրֆան Սիդիգը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ պայմանավորված  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Մեծ Բրիտանիա կատարվելիք այցով:

Աղբյուրն էլ  մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը համապատասխան նամակ է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որին ի պատասխան բրիտանական կողմն ասել է, որ ԼՂ նախագահն «իշխանությունների կողմից հրավեր չի ստացել և Լոնդոնում գտնվելու ընթացքում որևէ պաշտոնատար անձի հետ չի հանդիպելու»։

Ստեփան Սաֆարյանն առաջարկում է հասկանալ այս հրավերի պատճառները՝ առաջարկելով ուշադրություն դարձնել ժամանակահատվածին, երբ եղավ հրավերը:
«Այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես, Արևմուտքի հարաբերությունները չէի ասի՝  հարթ են, նման իրավիճակում Բրիտանիան չի գնա սրացումների, բայց միևնույն  ժամանակ՝ այս հրավերը կատարելով «Չաթըմ հաուսը» գիտակցում է  այն ռեակցիան, որը մենք տեսնում ենք, բայց անում է այդ քայլը, որովհետև ավելին հնարավոր չէ փչացնել Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունները, որքան դա փչացրել է Իլհամ Ալիևը: Եվ այդ անուղղակի ճանաչումով բան է հասկացնում Ադրբեջանին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա  նաև այն կարծիքին է, որ  միջազգային այս կենտրոնը ցանկանում է նաև ԼՂ Նախագահի շուրթերից լսել, թե ինչպես է  պատկերացնում  Բակո Սահակյանը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման իրավիճակը և  ուր է տանում այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել