Այրեք ճարպերը 4 օրվա ընթացքում168.am-ը գրում է.

Ձմեռն ավելորդ ճարպեր և կիլոգրամներ հավաքելու եղանակ է: Իսկ ամռան շեմին բոլորս ցանկանում ենք՝ որքան հնարավոր է՝ շուտ ազատվենք կուտակված կիլոգրամներից և ճարպերից: Այս խնդրին լուծում է տալիս weeklyhealthylife կայքը:

Գոյություն ունի հրաշալի ըմպելիք, որը կօգնի լայն զգեստներից անցնել գեղեցիկ լողազգեստներին: Ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե՝ այն պատրաստելու համար:

Բաղադրություն

  • 8,5 բաժակ ֆիլտրած ջուր
  • 1թ/գ աղացած կոճապղպեղ (имбирь)
  • 1 միջին չափի վարունգ (բարակ կտորներ)
  • 1 միջին չափի կիտրոն (բարակ կտորներ)
  • Անանուխի 12 տերև

Բոլոր բաղադրիչները խառնեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ ամբողջ օրվա ընթացքում խմեք ստացված հյութը, եթե չեք կարողացել խմել ամբողջն այդ օրը, կարող եք դեռ 2 օր հյութը պահել սառնարանում:

Կարող եք նաև 4 շաբաթ, ամեն օր խմել հյութը: Այն ապահովում է և, բացի այդ, ջրով է սնուցում օրգանիզմը: 4 շաբաթների ընթացքում կարող եք կորցնել ձեզ համար ցանկալի քաշն ու հիանալի տեսք ունենալ:

Այս հյութի հրաշալի հատկանիշներից մեկն այն է, որ բոլոր բաղադրիչները մաքրում և բեռնաթափում են օրգանիզմը: Բաղադրիչներն առանձին-առանձին ուղղակի հրաշալի են, իսկ միախառնված՝ ավելի, քան օգտակար են:

Վարունգ

Վարունգն ունի միզամուղ հատկանիշներ, այն իր մեջ պարունակում է մանրաթելեր, որոնք էլ հրաշալի են՝ ավելորդ քաշից ազատվելու համար:

Կոճապղպեղ

Երբ կոճապղպեղով տաք ըմպելիքներ եք խմում, ավելորդ ուտելիք ուտելու շանսերը կրճատվում են: Սա ապացուցվել է Կոլումբիայի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքում:

Կիտրոն

Կիտրոնն ունի պեկտինային մանրաթելեր, որոնք նվազեցնում են ուտելու ցանկությունը: Դրանք նաև օրգանիզմից դուրս են բերում ավելորդ տարրերն ու տոքսինները: Կիտրոնն օգնում է բարձրացնել հոդերի pH-ի մակարդակը:

Անանուխ

Անանուխը փակում է ախորժակը, իսկ դրա տերևները ջրին թարմացնող համ են հաղորդում. բացի այդ, դրանք կառավարում են ուտելու ցանկությունը:

Ջուր

Ջուրը մեր կյանքի ամենակարևոր մասն է: Բոլորս էլ գիտենք, թե որքան օգտակար է ջուր խմելն օրգանիզմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել