Gevorg+Manukian+Boxing+Day+15+Baku+2015+1st+vhTt5dj0IBNxNewmag.am-ը գրում է.

«Azerbaijan Television»-ը համացանցում ներբեռնել է Եվրոպական խաղերի բռնցքամարտի հաղթողների պարգևատրման տեսագրությունը, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնում հայազգի մարզիկ Գևորգ Մանուկյանին իր մեդալը:

Հանդիսատեսը, որն ամեն անգամ իրեն բնորոշ սուլոցներով էր ընդունում «յան» ազգանուն ունեցող մարզիկներին, սկսել են հերթական անգամ սուլել, սակայն նախագահ Ալիևը ձեռքի շարժումով լռեցրել է դահլիճին, ինչն էլ ապշահար է արել հանդիսականին և հիմա համացանցում այս տեսագրությունը մեծ իրարանցում է առաջացրել:

Նշենք, որ հայազգի մարզիկն այս խաղերում ներկայացնում էր Ուկրաինան և 91 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել