Ոստիկանության պատրաստած տեսանյութը՝ այսօրվա սահմռկեցուցիչ դեպքի մասինՀունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանը հիվանդասենյակում երկու անգամ կրակել է իր կնոջ ուղղությամբ` վնասվածքներ պատճառելով պարանոցի և ուսի շրջանում, ապա ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության, 9 մմ-անոց ապօրինի ատրճանակ և երեք պարկուճ: Եվս մեկ ատրճանակ հայտնաբերվել է Վարդանյանի գրպանում:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել