Life.panorama.am-ը գրում է.

Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի. Էռնա Էլիզբարյան

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր բնավորության առանձնահատկությունների մասին, ասաց.  «Բոլոր մեկնաբաններն էլ մարդիկ են, ովքեր կյանքում ունեն իրենց նախասիրություններն ու սկզբունքները, նրանք եթերից դուրս իրենց ամենասովորական կյանքն են ապրում: Կան կարծրատիպեր, որոնց համաձայն էլ ես լրատվական ծրագիրը վարում եմ բավականին զուսպ, ծրագրի ձևաչափին համապատասխան, բայց ծրագրից դուրս ես իմ կյանքն ունեմ»,- նշեց մեկնաբանը և իր ընդգծված կոկետությանը տվեց հետևյալ բացատրությունը. «Կոկետությունը դա կանացիություն է, այս առիթով ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոն ասել է, որ «Կանացի ամաչկոտությունն ուղղակի լավ հասկացված կոկետություն է», համարենք որ դա այդպես է»:

Շատերը գիտեն, որ Էռնա Էլիզբարյանը ունի հումորի առողջ զգացում, այս հատկությունը նրա համար, իր խոսքերով, կարևոր նշանակություն ունի.  «Հումորի առողջ զգացումն օգնում է այս կյանքում գոյատևել և հաղթել այն փոքրաթիվ խոչընդոտները, որոնք ժամանակի ընթացքում հանդիպում են»,- ընդգծեց նա:

Հարցազրույցներից մեկում Էռնան ասել էր, որ երբ ինքն իրեն կայացած համարի իր աշխատանքում, ապա կսկսի զբաղվել մեկ այլ գործով: Life.panorama.am-ի հարցին՝ եթե հաղորդավարուհի չլիներ, որ ոլորտում կցանակար գործունեություն ծավալել, Էռնա Էլիզբարյանը պատասխանեց.  «Ցանկացած մարդ, երբ սիրում է իր աշխատանքն ու սիրով է անում, միշտ ձգտում է կատարելության, որին, իհարկե, շատ դժվար է հասնել: Ես կրթությամբ հեռուստալրագրող եմ և աշխատում եմ մասնագիտությամբ, հետևաբար ես այն երջանիկ մարդկանցից եմ, ում այս կյանքում հնարավորություն է տրվել զբաղվել սիրած աշխատանքով, իսկ հեռուստատեսությունում ես դեռ շատ անելիքներ ունեմ: Եթե հեռուստահաղորդավար չդառնայի, ապա կարծում եմ լավ հրուշակագործ կլինեի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել