20150529-book-postԱմերիկացի լրագրող Յեն Գալփերինը պատրաստվում է հրապարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան և Բոբի Քրիստինա Բրաունի հետ կատարված դժբախտության մասին գիրք: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

«Ուիթնի և Բոբի Քրիստինա. Փառքի մահացու գինը» կենսագրական վեպում Գալփերինը մտադիր է բացահայտել երգչուհու մահվան պատճառներն ու պատմել Ուիթնիի, Բոբի Բրաունի, Բոբի Քրիստինայի և նրա խորթ եղբոր ու ընկերոջ՝ Նիք Գորդոնի խճճված հարաբերությունների մասին:

Գալփերինի գիրքը հրատարակող հրատարակչության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղինակին հաջողվել է ներքին տեղեկություն իմանալ Բոբի Քրիստինայի հետ կատարված դժբախտ դեպքի պատճառների մասին:

Ուիթնի Հյուսթոնը և Բոբի Քրիստինա Բրաունը

Уитни Хьюстон и Бобби Кристина Браун

Уитни Хьюстон и Бобби Кристина Браун

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բոբի Քրիստինա Բրաունն անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր տանը: Բժիշկները նրան գցել են արհեստական կոմայի մեջ: Ապրիլի վերջին աղջիկը դուրս է եկել կոմայից:

Սակայն բժիշկների խոսքով՝ քիչ հավանական է, որ Բոբի Քրիստինան վերադառնա նորմալ կյանքի:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարի 11-ին՝ լոսանջելեսյան «Բևերլի Հիլզ» հյուրանոցի իր համարում: Երգչուհին 48 տարեկան էր:

Բոբի Քրիստինա Բրաուն

Бобби Кристина Браун

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել