Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում ստեղծվում է հզոր բանակ, որը թույլ չի տա այլևս արյունահեղություն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, հաղորդում է korrespondent.net-ը:

«Այսօր Ուկրաինայում ստեղծվում է բանակ, որը հետագայում երբեք թույլ չի տա, որ ուկրաինական հողերը գրավեն, որ մեր հողի վրա արյուն թափվի: Դրա համար մենք պետք է կառուցենք ամուր, պատրաստված և լավ զինված բանակ: Մեզ հարկավոր են սպաներ, որոնք կգործեն նոր կերպով, վճռականորեն կպաշտպանեն իրենց երկիրը»,- ասել է նա Ի. Բոգունի անվան Կիևի ռազմական լիցեյի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ լիցեյի շրջանավարտներին արդեն սպասում են երկրի լավագույն ռազմական բուհերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել