գյուղAraratnews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Խոլեզյանը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:

Բանախոսը թվարկեց մի շարք պրոբլեմներ՝ առջնահերթությունը տալով  առողջ խոտին և պարարտանյութին:

«Մենք անասնապահության կայուն բազա պետք է ստեղծենք: Եթե գյուղացին կարողանա ցածր ինքնարժեքով խոտ գնել, ապա կկարողանա առողջ մթերքներ ստեղծել:  Մեր վարելահողերի 40 %-ից ավելին չի մշակվում, իսկ գյուղացին այդ ուղղությամբ չի էլ գնում, որովհետև մշաված խոտը  թանկ է. այն պետք է ջրել ու վարեկ, ուստի գյուղացին ձեռք է բերում էժան խոտ: Կաթի ու մսի տարեկան արտադրանքի 70 %-ից ավելին այդ խոտով սնված անասուններից է ստացվում»,-նշեց նա:

Բանախոսի խոսքով՝ կա նաև արոտների խնդիր: Դրանց 60 %-ից ավելին այսօր պիտանի չեն օգտագործման, իսկ հողում եղած սննդանյութերի 70-80 տոկոսն էլ բաժին է հասնում վնասակար բույսերին: Արդյուքնում ստացվում է, որ մենք պրակտիկ առողջ արոտներ չունենք. Հայաստանում արոտները դեգրադացիա են ապրում:

Որպես հաջորդ կարևոր խնդիր բանախոսը նշեց թռչնաղբի՝ որպես պարարտանյութի օգտագործելը՝ ընդգծելով, որ վերջինս վարակում է հողը, հետևաբար ընկնում է նաև բերքի որակը:

«Որդերի առկայությունը խոսում է հողի վարակված լինելու մասին: Սա հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ թռչնաղբը վաճառում են թռչնաֆաբրիկաների տերերը, իսկ գյուղացին այն ձեռք է բերում հողը պարարտացնելու համար, որովհետև կարողանում է ձեռք բերել մատչելի գնով, մինչդեռ թռչնաղբը  բազմաթիվ հիվանդություններ է պարունակում: Երբ մենք այս մասին տեղեկացրեցինք Գյուղնախարարությանը, նրանք ասացին, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում: Այդ հարցը լուծելու համար կա համապատասխան մարմին: Ես հասկանում եմ, որ սա ձեռնտու է թռչնաֆաբրիկաների տերերին, որովհետև նրանք 70-80 հազարով վաճառում են թռչնաղբը՝ առանց հարկային մարմիններին վճարելու»,-ընդգծեց բանախոսը:

Ինչ վերաբերում է լուծումներին, ապա բանախոսը շեշտեց, որ այսօր իրենց խումբը ստեղծել է մեքենա, որի օգնությամբ կարելի է փխրեցնել հողը, նպաստել որպեսզի անձրևից գոյացած ջրերը չկուտակվեն ջրափոսերում, այլ հավաքվեն համապատասխան վայրում և օգտագործվեն ըստ նպատակի: Բանախոսի խոսքով մեքենան թույլ կտա նաև վարակազերծել թռնաղբը:

Այս բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար Խոլեզյանը նշեց, որ անհրաժեշտ է համապաստախան ֆինանսական աջակջություն ստանալ Կառավարության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել