Շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց է կիրառվում. հոգեբանPanorama.am-ը գրում է.

«Երեխաների իրավունքների պաշտպան հետ կապված մեր օրենսդրական դաշտը շատ թույլ է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Արմինե Ավագյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Հոգեբան Լաուրա Ավետիսյանի կարծիքով էլ  շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելի է եղել և հիմա էլ կիրառվում է:

«Ցավոք սրտի նման ընտանիքները շատ են, որտեղ ինչ-որ բան փորձում են բացատրել ծեծի միջոցով կամ բռնություն կիրառելով: Լավ կլինի, որպեսզի հոգեբանները և ծնողները համագործակցեն»,-նշեց հոգեբանը: 

Նրա խոսքերով այսօր երեխա-ծնող հարաբերությունների առջև ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ ծնողները փորձում են երեխային դաստիարակել այն մեթոդներով, ինչպես իրենք են դաստիարակվել. «Օրիանակ ծնողը խորհրդային դաստիարակություն են ստացել և փորձում են դրանով էլ առաջնորդվել, որը ճիշտ չէ մեր ժամանակի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել