PAY-Gertrude-Topsy-Hindley-103Բրիտանացի թոշակառու Գերտրուդ Հինդլին, ով անցած շաբաթ դարձել է 103 տարեկան, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Այն կայանում է հեռուստացույցի բացակայության մեջ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

«Իմ բոլոր ընկերները դա ունեն, սակայն ես չեմ ցանկանում ունենալ: Ես պարզապես հանգիստ եմ ուզում»,- ասել է երկարակյացը, ով մինչ թոշակի անցնելն աշխատել է որպես դայակ:

Հինդլին չի դիտել ոչ մի հեռուստահեռարձակում՝ ո՛չ Եղիսաբեթ II թագուհու թագադրումը, ո՛չ Ջոն Քենեդու սպանությունը, ո՛չ Բեռլինյան պատի քանդումը, ո՛չ էլ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Փոխարենը նա խնամել է ծերերին: Բացի այդ, նա 1970-ականներին օգնել է ստեղծել կենդանիների համար շրջանային ապաստարան:

Հինդլին երեխաներ չունի, ապրում է ծերանոցում: Նրա զարմիկը հաստատել է, որ Գերտրուդն իսկապես երբեք չի իմացել, թե ինչ է կատարվում աշխարհում:

«Կարծում եմ՝ դրա համար էլ նա այդքան երկար է ապրում: Նա երբեք չի անհանգստացել լուրերի պատճառով»,- ասել է զարմիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել