Թռչնագրիպի պատճառով ԱՄՆ-ից Հայաստան թռչնամսի ներմուծումն արգելվել էPanorama.am-ը գրում է.

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից արգելվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել