Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում168.am-ը գրում է.

УНН գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում: Այս մասին երեկ Facebook-ի սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի բնապահպանության ու բնական պաշարների նախարար Իգոր Շևչենկոն:

Մեկ այլ գրառման մեջ նա մանրամասնել է, որ Ուկրաինայի կառավարությունը Սաակաշվիլին միայն առաջարկել է զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վերջնական որոշումը պետք է ընդունի Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում չկա Սաակաշվիլուն Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակելու մասին հրաման: Նախորդ տարվա մայիսի 6-ին այդ պաշտոնում նշանակվել է Իգոր Պալիցան: Սակայն Օդեսայի մարզում հաստատել են Սաակաշվիլու նշանակումը:

Սաակաշվիլին մայիսի 13-ին գլխավորել է Ուկրաինայի նախագահին կից խորհրդատվական մարմնի` Բարեփոխումների միջազգային խորհուրդը: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել