5366bf1ec25289da31f0d16d7524759bՖրանսիացիների ավելի քան 70 տոկոսը դեմ է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մասնակցությանը 2017-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին են վկայում Odoxa ընկերության անցկացրած հարցման տվյալները՝ գրում է RIA Novosti-ն:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ միայն 49 տոկոսն է աջակցում աջ քաղաքական թևին և պաշտպանում Սարկոզիի թեկնածությունը:

Վերջինիս «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» (UMP) ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը փոխել է անվանումը և դարձել «Հանրապետականներ»։ Հարցման մասնակիցների 79 տոկոսի կարծիքով՝ կուսակցության անվան փոփոխությունը նրա պատմության մեջ «շրջադարձային կետ» չի դառնա: Միայն 22 տոկոսն է հավատում, որ UMP-ի բարեփոխումները կնպաստեն «պայմանների ստեղծմանը, որի դեպքում աջերը 2017-ին կարող են ներկայացնել նախագահի լավագույն թեկնածուին»:
Ֆրանսիացիների ավելի քան 70 տոկոսը դեմ է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մասնակցությանը 2017-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին են վկայում Odoxa ընկերության անցկացրած հարցման տվյալները՝ գրում է RIA Novosti-ն:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ միայն 49 տոկոսն է աջակցում աջ քաղաքական թևին և պաշտպանում Սարկոզիի թեկնածությունը:

Վերջինիս «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» (UMP) ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը փոխել է անվանումը և դարձել «Հանրապետականներ»։ Հարցման մասնակիցների 79 տոկոսի կարծիքով՝ կուսակցության անվան փոփոխությունը նրա պատմության մեջ «շրջադարձային կետ» չի դառնա: Միայն 22 տոկոսն է հավատում, որ UMP-ի բարեփոխումները կնպաստեն «պայմանների ստեղծմանը, որի դեպքում աջերը 2017-ին կարող են ներկայացնել նախագահի լավագույն թեկնածուին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել