Lurer.com–ը գրում է.

Նոր սերունդների օրալ հակաբեղմնավորիչներն ավելի մեծ չափով են նպաստում արյունատար անոթներում թրոմբների առաջացմանը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել Է The BMJ գիտական հանդեսում:

«Այս հետազոտությունը, որը հիմնված Է առաջնային բժշկական օգնության ցուցաբերման տվյալների երկու հիմքի վրա, ցույց Է տվել, որ առնվազն 28 օրվա ընթացքում դրոսպիրենով, գեստոդենով, ցիպրոտերոնով և դեզոգեստրելով հակաբեղմնավորիչներ ընդունած կանանց մոտ չորս անգամ մեծ Է եղել երակային թրոմբոԷմբոլիայի զարգացման վտանգը:

Այն կանանց մոտ, որոնք ընդունել են լևոնորգեստրելով, նորԷտիստերոնով և նորգեստիմատով հաբեր, այդ վտանգը մեծ Է եղել 2,5 անգամ, քան այն կանանց մոտ, որոնք մեկ տարվա ընթացքում չեն ընդունել այդ նյութերը»,- իրենց հոդվածում գրում են Յանա Վինոգրադովան Նոթինգեմի համալսարանից (Մեծ Բրիտանիա) և նրա գործընկերները:

Աշխարհում վերարտադրողական տարիքի կանանց 9 տոկոսն ընդունում Է հակաբեղմնավորիչ հաբեր:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Վինոգրադովան և նրա գործընկերներն իրենց վերլուծած տվյալներում երակային թրոմբոԷմբոլիայի ավելի քան 10,5 հազար դեպքեր են հայտնաբերել 15-ից մինչև 49 տարեկան կանանց մոտ: Տվյալները մշակելիս հետազոտողները նաև հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի գործածումը, Էթնիկական խումբը, մարմնի զանգվածը և այլ գործոններ: Ամենաանվտանգը եղել են այն հաբերը, որոնք պարունակել են լևոնորգեստրել և նորգեստիմատ, ամենավտանգավորները՝ դեզոգեստրել և ցիպրոտերոն պարունակողները: Ընդունման տևողությունը նշանակություն չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել