Ուշադրություն վարորդներին. Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում երթևեկությունը փոփոխվել է168.am–ը գրում է.

2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. Րաֆֆու և Անդրանիկի փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել