Tert.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II  թագուհին հայտարարել է մոտ ապագայում  Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի  օրենքի ընդունման մասին:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը`  DW-ին հղումով, երկրի ղեկավարը չորեքշաբթի բրիտանական խորհրդարանի առաջ  իր գահական ճառում  հաղորդել է, որ ԵՄ-ին հետագա անդամակցության  մասին համազգային հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017 թվականի վերջը:

«Իմ կառավարությունը նոր բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության և Եվրոպական միության միջև հարաբերությունների շուրջ», - հայտարարել է թագուհին:

Ինչպես  հաղորդում է Reuters գործակալությունը` հանրաքվեի անցկացմանն ընդառաջ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մտադիր է  քննարկել ԵՄ-ի բարեփոխումները, որոնք «օգտակար կլինեին բոլոր անդամ երկրներին»:  

Ավելի վաղ Էլիզաբեթ II-ը հաստատել էր, որ Լոնդոնը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել