Բենիսիո Դել Տորոյի կյանքի կանոններըLife.panorama.am-ը գրում է.

Դու ինքդ երբեք չեք կարող հասականալ, թե իրականում ինչ արժես:

Մի օր քեզ կասեն, որ ընտիր դերասան ես, հաջորդ օրը, որ բանի պետք չես. և ո՞րն է ճիշտը:

Ես չեմ համարում ինձ լատինո ոճի դերասան` չնայած որ ուղն ու ծուծով լատինոամերիակացի եմ:

Ես չեմ մրցում ուրիշների հետ, ես մրցում եմ միայն ինքս իմ հետ: Մայրս մահացել է, երբ 9 տարեկան էի:

Ես մեծացել եմ գիշերօթիկ դպրոցում:

Երբ գալիս ես այս երկիր հնարավորություն ես ստանում քեզ զրոյից ստեղծել: Ես երբեք չէի մտածում դերասան դառնալու մասին:

Երբ եղբայրս ասաց, որ ես պետք է դերասան դառնայի, շատ էի զարմացել: Դերասանական գործում ինձ գրավում է էներգիան, մենք մարզիկների նման ենք, քանի որ նրանք էլ իրենց գործն անում են հանդիսատեսի աչքի առաջ:

Լավ սցենարն ընդամենը հում նյութն է, որից դերասանը լավ արդյունք է ստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել