Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ամենատարեց երկվորյակները մահացել են միմյանցից շաբաթների տարբերությամբ` ավելի քան 100 տարի անբաժան ապրելուց հետո:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նվիրված քույրեր Ֆլորենս Դևիսը և Գլենիս Թոմասը 103 տարի միասին են ապրել` մահանալով  մեկ ամսվա ընթացքում: Գլենիսը մահացել է ապրիլին, և նրա հուսահատ երկվորյակ քույրը` Ֆլորենսը, չի կարողացել երկար ապրել առանց իր անբաժան ընկերուհու:

Նախա-նախա տատիկները հսկայական ընտանեկան լուսանկարների ալբոմ են թողել, որում պատկերվում է նրանց միասնական  կյանքը: Երկվորյակները ծնվել են 1911-ին` Տիտանիկի խորտակվելու նախորդ տարին: Հարյուրերեքամյա քույրերը վերապրել են երկու համաշխարհային պատերազմը, հանուն քաղաքացիական իրավունքների շարժումը և ականատեսը դարձել հսկայական տեխնոլոգիական և տրանսպորտային զարգացումների:

Իրենց ողջ կյանքում նրանք բնակվել են Հարավային Ուելսում` որպես հարևաններ: Նրանք համարվում էին ամենատարեց միանման երկվորյակներն աշխարհում: Գենիսը մահացել է ապրիլի 23-ին, իսկ Ֆլորենսը` մայիսի 20-ին: Ֆլորենսն ուներ 3 երեխա, 9 թոռ, 12 ծոռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել