budapesht-81Համաձայն Post Office-ի հետազոտությունների` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն ամենաէժան քաղաքն է Եվրոպայում` ալկոհոլ ձեռք բերելու ցանկացողների համար: Այս մասին գրում է Telegraph-ը:

10 տարբեր ապրանքների գներ, սկսած գարեջրից վերջացրած կոկտելներից, վերլուծության են ենթարկվել վերոնշյալ ընկերության կողմից:

Բուդապեշտում զբոսաշրջիկները կարող են գնել և՛ մեկ բաժակ սպիտակ գինի, և՛ մեկ շիշ գարեջուր` 1.4 եվրոյից էլ ցածր գնով: Այնտեղ գինու միջին արժեքը 1.28 եվրո է, իսկ գարեջուրը` 1.24 եվրո: Ամենաթանկարժեք ըմպելիքները` Մոխիտո և Կոսմոպոլիտան կոկտելները, կարելի է ձեռք բերել 5.29 եվրոյով: 10 ըմպելիքը կարելի է գնել 27.9 եվրոյով:

Այս վարկանիշում երկրորդ քաղաքը Պրահան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել