PHO01142d4c-9816-11e4-abea-33aed9855ccc-805x453Galatv.am-ը գրում է.

«Ելիսեյան պալատում կրակոցներ են հնչել: Խոսքը նախագահի անվտանգության խմբի աշխատակիցներից մեկի ատրճանակից հնչած կրակոցի մասին է`զուգարանում, որը գտնվում է նախագահական պալատում: Գնդակը դիպել է պատին: Ասում են, որ Ելիսեյան պալատում անվտանգությունն ապահովող զինվորական հրամանատարությունը պատահարի մասին տեղյակ չի եղել, փաստը հայտնի չի եղել նաեւ նախագահին, ով այդ մասին իմացել է մի քանի օր անց մամուլից: Նրա շրջապատը հերքում է այդ վարկածը: Սակայն անհանգստության զգացումը դեռ չի անցել»,- գրված է հոդվածում:

«Ահա թե ինչ է տեղի ունեցել: Աշխատակիցը գցել է ատրճանակը, եւ պատահաբար կրակել է` ցանկանալով բարձրացնել հատակից: Ասում են, որ այդ աշխատակիցն իրեն տարօրինակ է պահում. «այդ ոստիկանը կրակում է ամենուր՝ պատին, հատակին, բայց ոչ նշանակետին»: Արդյո՞ք երկրի ղեկավարին լավ են հսկում: Արդյո՞ք նրա անվտանգությունը կատարյալ է: Նախագահի անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ հայտնել են թերթին, որ համակարգում կան թերություններ: Այդ էլիտար խմբում կրակոցի հետ դրվագը նոր բազմաթիվ հարցեր եւ կասկածներ է հարուցել, որոնք առաջացել են Օլանդի՝ նախագահական պալատ մտնելուց հետո: Նույնիսկ այդ աշխատակիցները, ովքեր թաքցրել են գաղտնիքը եւ հանգամանորեն արել իրենց աշխատանքը, անկեղծացել են լրագրողների հետ: Մենք չենք կարող լիարժեք կատարել մեր պարտականությունները: Նախագահի անվտանգությունը չի ապահովվում» -նշել են գործակալները:

«Նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները մատնանշում են հնարավոր ռիսկերը: Խոսքը գնում է նախագահի ավտոմեքենայի պարբերաբար զննումների բացակայության մասին: Վարորդները չեն տիրապետում բարձր արագությամբ վարելու հմտություններին: Եթե նախագահի դեմ մահափորձ ձեռնարկեին, ապա վարորդները պարզապես չէին գիտենա ինչ անել»,- ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

Սակայն Ֆ. Օլանդի անվտանգության ծառայության ղեկավար Սոֆի Աթը հայտարարել է, որ նախագահի անվտանգությունն ապահովվում է բավարար չափով:

Թերթի զրուցակիցները հայտնել են նաեւ, որ նախագահը տարբեր վայրեր է ուղեւորվում միայն մեկ թիկնապահի ուղեկցությամբ: «Ականատեսներից մեկն ասել է, որ չափազանց զարմացած է եղել, երբ ճանապարհային սպասարկման կայաններից մեկի զուգարան է «ներխուժել» երկրի ղեկավարը: Նախագահն անում է այն, ինչ ցանկանում է»:

Անձամբ Օլանդը, աշխատակիցների խոսքերով, նպաստում է ծառայության կազմալուծմանը: Թիկնազորի ղեկավարներից մեկը պատմել է, որ ինքը մի անգամ շատ տհաճ իրավիճակում է հայտնվել, երբ Secret Service-ի աշխատակիցներից մեկն իրեն ասել է.« Հե~յ, դու, քո նախագահը հեռանում է սկուտերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել